YouTube-ի կենտրոնական գրասենյակում կրակ բացած կինն ինքնասպան է եղել 4 ապրիլի 2018 - 10:18 AMT PanARMENIAN.Net - YouTube ընկերության կենտրոնակայանում, որը գտնվում է Կալիֆորնիայի Սան Բրունո քաղաքում, մի կին կրակ է բացել աշխատակիցների վրա, իսկ հետո ինքնասպան եղել: KRON 4 հեռուստաալիքի աղբյուրը ոստիկանությունում հայտնել է, որ կինը, որի անունը չի հրապարակվում, կրակել է իր ընկերոջ ուղղությամբ, և ենթադրաբար, վիրավորել է նրան: Ըստ նախնական տեղեկատվության, միջադեպը տեղի է ունեցել համալիրի տարածքում գտնվող սրճարանի մոտ, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով: Միջադեպի հետևանքով ևս մի քանի մարդ է վիրավորվել, որոնք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Ընդհանուր առմամբ, 4 մարդ է տուժել: Սան Բրունոյում ստեղծված իրավիճակն արդեն մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք աղոթում ենք Սան Բրունոյում տուժածների համար»,-գրել է նախագահը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |