Թուրքիան և ՌԴ-ն պայմանավորվել են արագացնել Ս-400 ԶՀՀ-ների առաքումը

Թուրքիան և ՌԴ-ն պայմանավորվել են արագացնել Ս-400 ԶՀՀ-ների առաքումը

PanARMENIAN.Net - Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են արագացնել Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերի առաքման գործարքի իրականացումը՝ առաջին խմբաքանակը նախատեսվում է առաքել 2019-ի հուլիսին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարության փոխղեկավար Իսմայիլ Դեմիրը:

«Մենք առաջ ենք տարել առաքումների ժամկետը պայմանագրում, որպեսզի ստանանք Ս-400 ԶՀՀ-ներն արդեն 2019-ի հուլիսին»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:

Ապրիլի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն արագացրել է Ս-400 ԶՀՀ-ների արտադրությունը Թուրքիայի համար Անկարայի խնդրանքով և կողմերը պայմանավորվել են գնի մասին, գրում է Ինտերֆաքսը:

«Մենք արագացրել ենք արտադրությունն ու պայմանավորվել ենք գնի վերաբերյալ, ինչը չափազանց կարևոր է»,-ասել է Պուտինը իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողնաի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Ռուսական արտադրության Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը նախատեսված ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների խոցման համար: Համակարգը կարող է մինչև 400 կմ հեռահարությամբ աերոդինամիկ թիրախներ խոցել, ինչպես նաև մինչև 60 կմ հեռավորության վրա՝ բալիստիկ թիրախներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---