Վիգեն Սարգսյան. Երևանն աշխատում է ռուս գործընկերների հետ սպառազինության ձեռքբերման ուղղությամբ

Վիգեն Սարգսյան. Երևանն աշխատում է ռուս գործընկերների հետ սպառազինության ձեռքբերման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Երևանը շարունակում է աշխատել ռուս գործընկերների հետ սպառազինություն ձեռք բերելու ուղղությամբ: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը:

«Մենք մշտապես աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ սպառազինության հնարավոր առաքումների ուղղությամբ, այդ թվում, ֆինանսական գործիքակազմի շրջանակում», - ասել է Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին՝ թե իրո՞ք Երևանը երրորդ վարկն է ակնկալում Ռուսաստանից «Իսկանդեր» համակարգերի ձեռքբերման համար, որոնք տեղադրելու է Ադրբեջանի հետ սահմանին։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Վիգեն Սարգսյանը խոսել է ընդհանուր սպառազինման և բոլոր տեսակի զինատեսակներ ձեռք բերելու մասին, ինչպես ուղղակի այնպես էլ միջպետական վարկով: «Որևէ առանձին զինատեսակ չի նշվել»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---