Ռոնալդուն ՉԼ 10 խաղում անընդմեջ գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է

Ռոնալդուն ՉԼ 10 խաղում անընդմեջ գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բացել է հաշիվը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Յուվենտուսի» հետ խաղում:

Պարտուգալացին առաջին ֆուտբոլիստն է մրցաշարի պատմության մեջ, որը գոլի հեղինակ է դարձել 10 խաղում անընդմեջ: Ռոնալդուի արդյունավետ շարքը սկսվել է ՉԼ նախկին խաղարկության եզրափակչում, երբ նա կրկնակի գոլի հեղինակ դարձավ, հայտնում է Eurosport-ը:

Այնուհետև Ռոնալդուն առնվազն 1 գնդակ է իրացրել 2017/18 խաղաշրջանի խմբային փուլի յուրաքանչյուր խաղում, հետո 2 հանդիպումներում՝ ՊՍԺ և «Յուվենտուսի» հետ:

Ռոնալդուի գոլերի քանակը ՉԼ-ում հավասար է Լիոնել Մեսսիի և Ռոնալդինյոի գոլերի հանրագումարին: «Յուվենտուսի» դարպասն ուղարկած գոլը ամենաարագն էր Քրիշտիանուի կարիերայում ՉԼ մասնակցության ամբողջ ընթացքում

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---