«Վեոլիա Ջուրը» կտուգանվի 5 մլն դրամով. Բաժանորդները բողոքել են

«Վեոլիա Ջուրը»  կտուգանվի 5 մլն դրամով. Բաժանորդները բողոքել են

PanARMENIAN.Net - «Վեոլիա Ջուր» ընկերությունը կտուգանվի 5 մլն դրամի չափով: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստում:

Նշվում է, որ մի շարք բաժանորդներ դիմել են ընկերությանը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միանալու և այլ ծառայությունների համար, սակայն սահմանված ժամկետում և պատշաճ կերպով չեն սպասարկվել:

«Հարուցված վարչական վարույթների շրջանակում փաստվել է, որ ընկերությունը խախտել է կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձին տեխնիկական պայմանների և միակողմանի կնքված միացման պայմանագրի ներկայացման ժամկետը, ինչը կանոններով ամրագրված պարտավորությունների անբարեխիղճ կատարման արդյունք է։ Ինչ վերաբերում է ընկերության ներկայացրած փաստարկներին, ապա հանձնաժողովը դրանք համարում է լիովին անհիմն: Հանձնաժողովը որոշում է կանոնների 16-րդ կետը խախտելու համար ընկերությանը տուգանել` 5 մլն դրամ գումարի չափով»,- նշվում է հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---