ՆԱՍԱ-ն ռոբոտ մեղուներ կուղարկի Մարս

ՆԱՍԱ-ն ռոբոտ մեղուներ կուղարկի Մարս

PanARMENIAN.Net - ՆԱՍԱ-ի մասնագետները մտադիր են հետախույզ ռոբոտներ ուղարկել Մարս, որոնք թևեր կունենան: Ռոբոտներն անվանել են «մարսյան մեղուներ» և նախատեսված են դրանք մթնոլորտային ճնշման վերաբերյալ տվյալների ստացման և ռեգոլիտի նմուշառման համար:

«Մարսյան մեղուների»՝ flapping wing aerospace architectures-ի մշակողները կարծում են, որ ռոբոտները գործելու են խմբերով և պարբերաբար վերադառնալու են շարժական բազա՝ մարսագնաց, գրում է Lenta.ru-ն Science Alert-ի վրա հղումով:

Այժմ մասնագետներն աշխատում են տեխնիկական պարամետրերի վրա: Մասնավորապես, նախատեսվում է օգտագործել վակուումային խցիկ՝ ուսումնասիրելու համար թռչող ռոբոտների աերոդինամիկան Մարսի մթնոլորտի պայմաններում:

Մասնագետները մտադիր են նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի ծախսերը: Բացի այդ, եթե ռոբոտներից մեկն ընկնի, մյուս «մեղուները» կկարողանան բարձրացնել նրան ու հասցնել բազա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---