Մխիթարյան. «Արսենալի» համար հիմա ամենակարևորն ուժերը հավաքելն ու լավ արդյունք ցույց տալն է

Մխիթարյան. «Արսենալի» համար հիմա ամենակարևորն ուժերը հավաքելն ու լավ արդյունք ցույց տալն է

PanARMENIAN.Net - «Արսենալը» Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում ելույթների մեծ փորձ ունի, թիմի համար հիմա ամենակարևորն ուժերը հավաքելն է ու լավ արդյունք ցույց տալը: Այդ մասին ասել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում մոսկովյան ԲԿՄԱ հետ «Արսենալի» հանդիպումից առաջ:

Նա նշել է, որ շատ կարևոր է հաղթել հենց առաջին խաղում՝ առավելություն ստանալու համար Մոսկվա մեկնելուց առաջ: «Աշխատելու ենք ամեն ինչ անել Եվրոպայի լիգայում որքան հնարավոր է առաջ անցնելու համար»,-ասել է ֆուտբոլիստը:

Խոսելով ԲԿՄԱ մասին՝ Մխիթարյանն ասել է, որ դա շատ լավ թիմ է: Նա հավելել է, որ եթե թիմը հասել է քառորդ եզրափակիչ, դա արդեն իսկ վկայում է ԲԿՄԱ մակարդակի մասին: «Այս մակարդակում հեշտ խաղեր չեն լինում, մեզ դիմակայելու է շատ ուժեղ հակառակորդ: Նրանք շատ փորձառու ֆուտբոլիստներ ունեն, հատկապես Բերեզուցկի եղբայրները, Իգնաշևիչը, եթե չեմ սխալվում, նրանց բոլորի տարիքը 35-ից բարձր է: Անշուշտ, նրանց փորձը կօգնի լավ և կոմպակտ խաղալ»:

Մխիթարյանը նշել է, որ «Արսենալը» դեռ 7 խաղ ունի պրեմիեր լիգայում՝ նպատակ ունենալով հաղթել այդ հանդիպումներում: «Չի կարելի ասել, որ եթե մենք առաջնությունում 6-դր տեղում ենք, ապա չպետք է պայքարենք: Պետք է ցույց տանք այն ամենն, ինչին ընդունակ ենք երկու մրցաշարերում էլ»,-ասել է նա:

«Արսենալի» երկրպագուները փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել ակումբի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:Մրցանակը նրան է հանձնվել «Արսենալ»-«Սթոք Սիթի» խաղից առաջ:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արսենալը» խոշոր 3:0 հաշվով հաղթել է«Սթոք Սիթիին»։ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դաշտ դուրս եկել 76-րդ րոպեին՝ փոխարինման:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---