Նախագահ. Մինչև 2030-ը պետք է մի քանի հարյուր հազար աշխատատեղ ստեղծել

Նախագահ. Մինչև 2030-ը պետք է մի քանի հարյուր հազար աշխատատեղ ստեղծել

PanARMENIAN.Net - Մինչև 2030 թվականը Հայաստանում պետք է բարձր աշխատավարձով մի քանի հարյուր հազար աշխատատեղ ստեղծվի: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» նախագծի քննարկմանը նվիրված խորհրդակցությանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցության սկզբում նախագահն անդրադարձել է Հայաստանի զարգացման հեռանկարային թիրախներին հասնելու մի շարք հարցերի:

«Ցանկանում եմ ընդգծել կայուն և բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաև մեր համազգային նպատակներին հասնելու համար՝ մինչև 2040 թվականը չորս միլիոնանոց Հայաստան ունենալու համար հստակ և չափելի միջոցառումների մշակումը»,- ասել է Սարգսյանը:

Ըստ նախագահի, մինչև 2030 թվականը ջանքեր պետք է գործադրվեն մարդկային կապիտալի զարգացման համար, ինչի համար պետք է ավելացնել կրթությանն ու առողջապահությանը հատկացվող գումարները:

«Ծրագրում հատկապես պետք է ներառված լինի երիտասարդների շրջանում գործազրկությունը, եթե չասեմ զրոյի հասցնելու, համենայնդեպս, զգալիորեն կրճատելու հարցը: Նոր աշխատատեղերի ստեղծմամբ և եղած աշխատավարձը բարձրացնելու միջոցով մենք պիտի հասնենք աղքատության էական նվազման»,- ասել է նախագահը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---