Մխիթարյան. Ես ուզում եմ դառնալ «Արսենալի» լեգենդը

Մխիթարյան. Ես ուզում եմ դառնալ «Արսենալի» լեգենդը

PanARMENIAN.Net - «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր է թեքել լոնդոնյան ակումբի «բախտի անիվը» և դառնալ «զինագործների» լեգենդը: Այս մասին գրում է FourFourTwo-ն:

«Ես ցանականում եմ գրել իմ անունը «Արսենալի» պատմության մեջ և լեգենդ դառնալ այստեղ: Ես ցանկանում եմ գոլեր խփել, գոլային փոխանցումներ կատարել և երջանկացնել ակումբի երկրպագուներին», - ասել է հայ կիսապաշտպանը:

Նա հավելել է, որ ակումբում ավելի լավ մեկնարկի մասին չէր էլ կարող պատկերացնել:

«Ես միացել եմ այս ակումբին ոչ թե նրա համար, որ գլխավոր մարզիչ Վենգերն ուզում էր Ալեքսիս Սանչեսին փոխարինող գտնել, այլ քանի որ նա ինձ ուզում էր տեսնել այստեղ», - ասել է Մխիթարյանը՝ եզրափակելով, որ կանի հնարավոր ամեն բան «Արսենալի» համար:

«Արսենալի» երկրպագուները փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել ակումբի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Մրցանակը նրան է հանձնվել «Արսենալ»-«Սթոք Սիթի» խաղից առաջ:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արսենալը» խոշոր 3:0 հաշվով հաղթել է«Սթոք Սիթիին»։ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դաշտ դուրս եկել 76-րդ րոպեին՝ փոխարինման:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---