Mail.ru Group-ն ու «ՄեգաՖոնը» գնում են հայերին պատկանող տաքսիի առցանց ագրեգատոր CityMobil-ը

Mail.ru Group-ն ու «ՄեգաՖոնը» գնում են հայերին պատկանող տաքսիի առցանց ագրեգատոր CityMobil-ը

PanARMENIAN.Net - Mail.ru Group-ն ու «ՄեգաՖոնը» մյուս ներդրողների հետ միասին $35 միլիոնով գնում են հայազգի գործարարներին պատկանող տաքսիի առցանց ագրեգատոր CityMobil-ի հսկիչ փաթեթը, որը պատկանում է հայազգի գործարարներին, գրում է «Կոմերսանտը» գործարքին մոտ կանգնած աղբյուրների վրա հղումով:

CityMobil-ում 35 մլն դոլարի ներդրում անելու վերաբերյալ փաստաթղթերը ստորագրվել են ապրիլի 5-ին:

Ըստ պարբերականի, Mail.ru Group-ը տաքսիի շուկա որոշեց դուրս գալ այն բանից հետո, երբ 2017-ի հուլիսին «Yandex.Տաքսին» և Uber-ը պայմանավորվեցին միավորել բիզնեսները ՌԴ-ում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Վրաստանում և Ադրբեջանում: «ՄեգաՖոնը» նույնպես սկսել է հետաքրքրվել տաքսիի շուկայով 2017-ին:

CityMobil-ը կառավարում է «Սիթի-մոբիլ» ՍՊԸ-ն, որը նաև տաքսի շահագործելու արտոնագիր ունի: Ընկերությունը նաև հավելված է մշակում Android-ի համար, որն ավելի քան 1 մլն ներբեռնում ունի, ինչպես նաև հավելված iOs-ի համար: Ըստ Kartoteka.ru-ի, «Սիթի-մոբիլը» պատկանում է Արամ Առաքելյանին (47,5%), Վլադիսլավ Աբրահամյանի «Ա.Բ.Ա ընկերություն» ՍՊԸ-ին (35,84%) և Ֆելիքս Վարդանյանին (16,66%): 2016-ին «Սիթի-մոբիլի» հասույթը կազմել է 387 մլն ռուբլի, մաքուր հասույթը՝ 52 մլն ռուբլի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---