Բաքուն մեղադրում է ԵԱՀԿ ՄԽ-ին «միջնորդության գլխավոր սկզբունքի` չեզոքության, խախտման մեջ»

PanARMENIAN.Net - «Ադրբեջանը մինչեւ վերջին պահն օգտագործելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու բոլոր հնարավորթյունները»,- «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարազրույցում հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին: «Նախագահ Իլհամ Ալիեւը իր ելույթներում նշել է, որ վերջերս աշխարհում ուժի վրա են հիմնվում: Ամենայն հավանականությամբ, ուժը առաջիկ տարիներին կլինի գլխավոր գործոնը վիճելի խնդիրներում: Սակայն ես ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանը մինչեւ վերջին պահն օգտագործելու է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու բոլոր հնարավորթյունները: Մենք չենք ցանկանում, որպեսզի երիտասարդների արյունը թափվի, ինչպես մեր, այնպես էլ հակառակ կողմի»,- ընդգծել է նա:



Բյուլ-Բյուլ օղլին նաեւ շոշափել է ՄԱԿ-ում ադրբեջանական կողմից ներկայացված բանաձեւի շուրջ քվեարկությանը. «Դեմ» քվեարկելով` համանախագահները շատ անհարմար դրության մեջ են հայտնվել: Ես չեմ պատկերացնում` ինչպիսի դեմքով ենք նրանք նորից հայտնվելու Բաքվում: Կարծում եմ, որ նրանք միակողմանի են տեղեկացրել իրենց կառավարություններին եւ ամբողջ խմբին անհարմար դրության մեջ են դրել: Չէ՞ որ խախտվել է միջնորդության գլխավոր սկզբունքը` չեզոքությունը: Ինչպե՞ս կարող են նման ներկայացուցիչները միջնորդ լինել»:



Խոսելով Ղարաբաղի հարցով բանակցությունների մասին` դեսպանը խոսել է բանակցություններին Արեւելյան Եվրոպայի երկրներին կցելու մասին: Նրա կարծիքով, նոր իրավիճակում անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների ներուժը: «Իհարկե, տարածաշրջանում առանց Ռուսաստանի չի լինի: Նաեւ պարզ է, որ առանց ԱՄՆ-ի այժմ աշխարհում ոչ մի տեղ չի լինի: Ինչու չներգրավենք Արեւելյան Եվրոպայի երկրները, օրինակ` Ռումինիային կամ Լեհաստանին»,- ասել է նա, հաղորդում է ադրբեջանական Թրենդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---