
Կառավարության ապրիլի 5-ի նիստում որոշվել է Բաղանիս գյուղում գտնվող հողամասը նվիրաբերել Նոյեմբերյան համայնքին՝ մանկապարտեզ և ապաստարան կառուցելու պայմանով: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ծրագիրը կիրականացնեն «Փարոս» հիմնադրամը և «Հայկական կարմիր խաչը»: Ապաստարանի կառուցմանը հատկացվելու է 6 մլն դրամ, իսկ մանկապարտեզի կառուցմանը՝ 41 մլն դրամ:
Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանն ամրացված Տաշիր համայնքում գտնվող վթարային շենքը և դրա հողամասը կնվիրաբերվի համայնքին՝ շենքն ապամոնտաժելու և տեղում զբոսայգի կառուցելու պայմանով: