2018-ին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.3%-ով 5 ապրիլի 2018 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018-ի հունվար-մարտ ամիսներին կազմել է 525 079 մարդ, որը 9.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Ընթացիկ տարվա մարտ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 186 743 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.5 տոկոսով: 2018-ի մարտ ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 175 605 մարդ՝ 6.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա մարտ ամսվա ցուցանիշը: 2018-ի հունվար-մարտ ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 5.8 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 3439 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 4894 տոննա ապրանք: 2018-ի մարտ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 138 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 5058 մարդ, հայտնում է Հ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը: «Շիրակ» օդանավակայանում 2018-ի հունվար-մարտ ամիսներին ուղևորահոսքը կազմել է 31 955 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 13 906 մարդ: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 10.5 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |