Հարկային արտոնություն՝ Armenia Wine գործարանին

Հարկային արտոնություն՝  Armenia Wine գործարանին

PanARMENIAN.Net - Կառավարությունն ապրիլի 5-ի նիստում բավարարել է Armenia Wine գործարանի՝ գերակա ոլորտում իրականացվող ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, հումքը կամ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու հայտը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվում է, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են գինու արտադրության մեջ։ Ներկրվելու են փայտանյութ, կաղնու փայտից տակառներ, ակտիվ կուլտուրալ խմորասնկեր, ֆերմենտներ, ապակյա գունավոր շիշ և այլն:

Ներմուծման մաքսատուրքերից ազատվել են նաև «Զեննի» կոշիկ արտադրող ընկերությունն ու ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլը»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---