Հունաստանը 7.000 զինծառայողով կհամալրի զորակազմը Թուրքիայի հետ սահմանին

Հունաստանը 7.000 զինծառայողով կհամալրի զորակազմը Թուրքիայի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Հունաստանը հզորացնում է իր ռազմական խմբավորումը Թուրքիայի հետ սահմանին: Այդ մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը: Ըստ նախարարի, դա կապված է երկրների հարաբերությունների վատթարացման հետ:

Առաջիկա օրերին Հունաստանը 3.500 զինվորական կգործուղի Էգեյյան ծովի կղզիներ և նույնքան ՝էլ՝ Էվրոս: Կամենոսը նշել է, որ Հունաստանը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք հույսներս դնում ենք միայն սեփական ուժերի վրա՝ ոչինչ չակնկալելով դաշնակիցներից կամ բարեկամներից»,-ասել է նախարարը՝ նշելով, որ անկախ ճգնաժամից ու ԶՈւ բյուջեի կրճատումից, ամեն ինչ արված է զինծառայողների ուսուցման ու պատրաստման համար:

Կամենոսը ասել է, որ կանի ամեն ինչ վերադարձնելու համար 2 հույն զինծառայողին, որոնք «պատանդ են դարձել թուրքական բանտում»: Նա հավելել է, որ նրանց ազատելն իրենց պարտքն է:

Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին մարտի սկզբին, երբ Թուրքիան 2 հույն զինծառայողի ձերբակալեց Էվրոսի շրջանում: Աթենքում հայտարարեцин, որ հունական պարեկախումբը սխալմամբ էր այլ տարածք մտել վատ եղանակի պատճառով: Հունաստանի իշխանություններն ակնկալում էին, որ Թուրքիան 24 ժամվա ընթացքում կարտահանձնի զինվորականներին, սակայն Անկարան մեղադրեց նրանց ռազմական տարածք ապօրինի ներթափանցելու մեջ: Նրանց լրտեսության մեղադրանք կարող է ներկայացվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---