ՌԴ-ն ՀՀ-ում նոր դեսպան է ունի

ՌԴ-ն ՀՀ-ում նոր դեսպան է ունի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում ՌԴ դեսպան է նշանակել Սերգեյ Կոպիրկինին: Նա կփոխարինի Իվան Վոլինկինին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ինտեֆաքսը»:

Կոպիրկինը ծնվել է 1962 թվականին:

Նա աշխատել է Եվրամիությունում ու Եվրոպական Ատոմային գործակալությունում ՌԴ ներկայացուցչությունում որպես մշտական ներկայացուցչի տեղակալ:

Իվան Վոլինկինը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2013 թվականի մարտի 21-ին: Հավատարմագրերը հանձնել է 2013 թվականի մայիսի 25-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---