ESPN. ՊՍԺ-ն կգլխավորի Տուխելը 6 ապրիլի 2018 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Գերմանացի մասնագետ Տոմաս Տուխելը կդառնա ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» նոր մարզիչը: ՊՍԺ նախագահ Նասեր ալ Հելաիֆին մի քանի շաբաթ առաջ հանդիպումներ է ունեցել Անտոնիո Կոնտեի հետ, իսկ մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն ցանկանում էր տեսնել թիմում Պաուլու Ֆոնեսկուին և Լեոնարդու Ժարդիմին: Արդյունքում որոշումը կայացրել է անձամբ Կատարի էմիրը, որը Տուխելին է համարել առավել հարմար փարիզյան ակումբում աշխատելու համար, գրում է Eurosport-ը ESPN-ի վրա հղումով: Վճռորոշ գործոն է եղել Տուխելի հեղինակությունը որպես մարտավարության հանճար: Բացի այդ, Տուխելը լավ է խոսում ֆրանսերեն: Տուխելը հեռացել է Դորտմունդի «Բորուսիայից» 2017-ին՝ 2 տարի աշխատելով թիմում: ՊՍԺ գլխավոր մարզիչ Ունան Էմերիին, կարծես, չներվեց այն հանգամանքը, որ փարիզյան ակումբը պարտվել է Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |