Սան Ֆրանցիսկոյի հրեական կազմակերպությունները հանդես են գալիս Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման օգտին

PanARMENIAN.Net - Սան Ֆրանցիսկոյի հրեական կազմակերպությունների խորհուրդը (JCRC) հանդես է եկել Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման օգտին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: JCRC-ին հաստատում է 1989թ. քաղաքական հայտարարությունը, որտեղ Խորհուրդն իր աջակցությունն էր հայտնել այն ժամանակ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը: Ըստ Սենատի 212 բանաձեւի, ապրիլի 24-ը համարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր:



«JCRC-ի քաղաքական հայտարարությունը ողջունում եւ հավանություն է տալիս Հայոց ցեղասպանության փաստի ընդունմանը, հատկապես, այժմ, երբ Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից եւ ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունը աջակցել թուրքական իշխանությունների վտանգավոր քաղաքականությանը առավել շոշափելի է դարձել»,-հայտարարել է Սան Ֆրանցիսկոյի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Ռոքսանա Մակասջյանը:



«JCRC-ի դիրքորոշումն արտացոլում է Ամերիկայի հրեական կազմակերպություննեի անդամների մեծամասնության կարծիքը եւ մենք հուսով ենք, որ այն օրինակ կծառայի Վաշինգտոնի այլ հրեական կազմակերպությունների համար»,-ասել է նա:



Նշենք, որ Խորհրդին անդամակցում են Սան Ֆրանցիսկոյի շուրջ 80 հրեական կազմակերպություններ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---