Կարմրուկի 15-րդ և կապույտ հազի 31-րդ դեպքն է գրանցվել. Հիմնական պատճառը չպատվաստվելն է

Կարմրուկի 15-րդ  և կապույտ հազի 31-րդ դեպքն է գրանցվել. Հիմնական պատճառը չպատվաստվելն է

PanARMENIAN.Net - Հայաստանում գրանցվել է կարմրուկի 15-րդ և «կապույտ հազի» 31-րդ դեպքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Նրա խոսքով, այս վիրուսների տարածման պատճառը չպատվաստվելն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ չպատվաստվելու պատճառով «կապույտ հազից» երեխա էր մահացել:

«Ցավոք շարունակվում է կարմրուկի, «կապույտ հազի» հաղթարշավը: Կանխատեսվում է, որ այս շքերթին կմիանան նաև խոզուկի վիրուսը, դիֆթերիայի բակտերիան», - ասել է Սահակյանը:

Հունվար-փետրվարին Հայաստանում դիտվում է կապույտ և հարկապույտ հազով հիվանդացության աշխուժացում։ 2017-ի նույն ժամանակամիջոցի 3 դեպքի փոխարեն գրանցվել է լաբորատոր հաստատված 12 դեպք։ Դրանցից 8-ը չպատվաստված երեխաներ են, իսկ 2-ը` թերի պատվաստված: Հարուցչի ակտիվ շրջանառության պայմաններում գերզանցապես տուժում են մինչև մեկ տարեկան երեխաները։ Կապույտ հազին բնորոշ են այնպիսի բարդությունները, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը, էնցեֆալիտը (ուղեղի ախտահարումը), որոնք կարող են երեխայի մահվան պատճառ դառնալ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---