Արոնյանը ոչ ոքի է խաղացել Կարլսենի հետ 7 ապրիլի 2018 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Grenke Chess Classic-ի6-րդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի հանդիպումն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ խաղաղ ավարտվեց՝ ոչ ոքի: Մրցաշարին մասնակցում են. Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Լևոն Արոնյանը (Հայաստան, 2794), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա, 2789), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Վիշի Անանդը (Հնդկաստան, 2776), Նիկիտա Վիտյուգովը (ՌԴ, 2735), Արկադի Նայդիչը (Ադրբեջան, 2701), Հոու Իֆանը (Չինաստան, 2654), Գեորգ Մայերը (Գերմանիա, 2648), Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա, 2631): Գրանցվել է 2 հաղթանակ՝ Բլյուբաումինը՝ Անանդի, Նայդիչը՝ Մեյերի նկատմամբ։ Կարուանա-Հու և Վիտյուգով-Վաշիե-Լագրավ զույգերը կիսել են միավորը: Առաջատարներն անփափոխ են՝ Վիտյուգով, Վաշիե-Լագրավ, Կարուանա, որոնք ունեն 4-ական միավոր, Արոնյանն ու Կարլսենը կիսում են 4-5 տեղերը3,5 միավորով։ Ապրիլի 7-ին տեղի կունենա 7-րդ տուրը, Արոնյանը կխաղա Վիտյուգովի հետ: Մյուս զույգերն այսպիսին են՝ Վաշիե-Լագրավ-Կարուանա, Նայդիչ-Կարլսեն, Հու-Բլյուբաում, Անանդ-Մեյեր: Grenke Chess Classic գերմրցաշարն անցնում է մարտի 31-ից ապրիլի 9-ը: Photo. Maria Emelianova/Chess.com Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |