Բրազիլիայի նախկին նախագահը կամավոր չի ներկայացել ոստիկանություն 7 ապրիլի 2018 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կամավոր չի ներկայացել ոստիկանություն, ինչպես պահանջվում էր դատարանի որոշմամբ: Ներկայանալու ժամկետը սպառվել է ապրիլի 6-ի երեկոյան: Ապրիլի 5-ին Բրազիլիայի Գերագույն դատարանը մերժեց Լուլայի բողոքարկումը և հավանություն տվեց նրան ձերբակալելու որոշմանը: Ինչպես հայտարարել են ոստիկանության ներկայացուցիչները, Դա Սիլվան չի փորձել փախչել: 72-ամյա քաղաքական գործիչը Սան Պաուլուի մետալուրգիական արդյունաբերության աշխատակիցների արհմիության շենքում էր, որի առջև նրա հազարավոր կողմնակիցներ էին հավաքվել, գրում է Deutsche Welle-ն: Բրազիլիայի նախկին նախագահը փորձում է որքան հնարավոր է հետաձգել իր 12-ամյա ազատազրկումը, որը դատարանը սահմանել է նրա համար կոռուպցիայի դեմ մեղադրանքով: Նրա փաստաբանները դիմել են Գերագույն դատարան՝ ձերբակալության արտոնությունը ժամանակավորապես հետաձգելու խնդրանքով: Նրանք դիմել են նաև ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտե՝ հայտարարելով, որ դիմումը վարույթ է ընդունվել: Բրազիլիայում տևական ճգնաժամ է կապված մեծ կոռուպցիոն հետաքննության հետ, որի հետևանքով պաշտոնից զրկվեց Դա Սիլվայի հետնորդը՝ 68-ամյա Դիլմա Ռուսեֆը: Նրանից հետո երդում տվեց որպես նախագահ փոխնախագահ Միշել Տեմերը, սակայն նրա դեմ ևս հետաքննություն էր ընթանում: 2017-ի հոկտեմբերին Գերագույն դատարանը մերժեց Տեմերի դեմ մեղադրանքները, սակայն նրա վարկանիշն այժմ միայն 5 տոկոսի է հասնում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |