Երևան կգան Տոտտին, Մալդինին, Ռիվալդոն և այլ աստղեր 7 ապրիլի 2018 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային ֆուտբոլի աստղերը կհավաքվեն Երևանում՝ ռուսաստանաբնակ գործարար, հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հրավերով: Գործարարն ասել է, որ իրենց մասնակցությունը հաստատել են Ֆրանչեսկո Տոտտին, Պաոլո Մալդինին, Լյուդովիկ Ժյուլին, Յուրի Ջորկաեֆը, իսկ Լատինական Ամերիկայի երկրներից՝ Էրնան Կրեսպոն, Խավիեր Սանետտին, Ռիվալդոն: Սողոմոնյանը նշել է, որ նրանցից շատերի համար դա առաջին այցը կլինի Հայաստան: «Այս տարի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում է անցնելու, և ես ուղղակի օգտվեցի առիթից և որոշեցի այդ առաջնության մի մասնիկը Հայաստան բերել՝ ֆուտբոլային տոն կազմակերպել: Առաջին անգամ ԱԱ ժամանակ զուգահեռ լեգենդների հանդիպում կանցկացվի, որին կմասնակցեն ֆուտբոլի աստղերը»,-ասել է Սողոմոնյանը, հայտնում է Rusarminfo-ն: «2015-ին շատ լավ անցավ ԽՍՀՄ և աշխարհի հավաքականների հանդիպումը: Բուն խաղից բացի եղան այցելություններ պատմամշակութային վայրեր, Ծիծեռնակաբերդ: Ամեն ինչ շատ բարձր մակարդակով անցավ: Ֆուտբոլիստներն, որոնք մասնակցել են այն ժամանակ, ուրախ կլինեն մեկ անգամ ևս Հայաստան այցելել, իսկ մյուսներին գրավել են կարծիքներն այդ միջոցառման մասին»,-ասել է Սողոմոնյանը: Լատինական Ամերիկայի և Եվրոպայի հավաքականների միջև համաշխարհային ֆուտբոլի «Լեգենդների հանդիպումը» տեղի կունենա Երևանում հուլիսի 8-ին, իսկ ամբողջ հասույթը կուղղվի բարեգործական նպատակներին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |