«Դովլաթովի» ռեժիսոր. Հիմա շատ բարդ է լավ կինո նկարահանելը

«Դովլաթովի» ռեժիսոր.  Հիմա շատ բարդ է լավ կինո նկարահանելը

PanARMENIAN.Net - Ռուս ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմի կինովարձությում հաջողության մասին խոսելը դեռ վաղ է, սակայն ֆիլմը ռեկորդային է ռեժիսորի ֆիլմերի շարքում՝ լինելով կոմերցիոն առումով ամենահաջողվածը:

Ֆիլմը Ռուսաստանում էկրան է բարձրացել մարտի 1-ին: Ֆիլմը 2 մրցանակ է ստացել Բեռլինի կինոփառատոնում:

Ռեժիսորը խոստովանել է, որ հիմա շատ բարդ է լավ կինո նկարահանելը, եթե դա ռոմանտիկ կատակերգություն կամ նվաճումների մասին ֆիլմ չէ: Բացի այդ, ռեժիսորը նկատել է, որ վերջին տարիներին գնալով առավել կարևոր է դառնում ֆիլմի կոմերցիոն հաջողությունը:

«Ռոմանտիկ կապիտալիզմի դարաշրջանն ավարտվել է: Եթե դու չես նկարահանում այնպիսի ֆիլմ, որն անմիջական օգուտ կբերի, գնալով ավելի դժվար է դառնում այն նկարահանելը: Ահա թե ինչու են այդքան շատ ռոմանտիկ կատակերգությունները»,-ասել է Ալեքսեյ Գերման-կրտսերը, գրում է 78.ru-ն:

Ալեքսեյ Գերման-կրտսերը նշել է, որ նկարահանումների ժամանակ իրենք մտածել են քրաուդֆանդինգի դիմելու հնարավորության մասին, սակայն, հետագայում հրաժարվել են այդ գաղափարից: Ֆիլմը նկարահանվել է տարբեր աղբյուրներից ստացած միջոցներով, այդ թվում ՌԴ մշակույթի նախարարությունից, Առաջին ալիքից և նույնիսկ ապագա հանդիսատեսից:

«Մենք, իհարկե, ինչ-որ բան կվաստակենք, բայց դեռ ոչինչ հայտնի չէ: Ֆիլմը կցուցադրվի Չինաստանում, հետո՝ Իրանում»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ամերիկայն Netflix ընկերությունը գնել է ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմի ցուցադրության իրավունքը:

«Դովլաթով» ֆիլմը պատմում է հայկական և հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովի 1971 թվականին կյանքի չորս լենինգրադյան օրերի մասին: Դովլաթովի դերում նկարահանվել է սերբ դերասան Միլան Մարիչը: Մյուս դերակատարների թվում են՝ Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին, Անտոն Շագինը, Արթուր Բեսչաստնին, Սվետլանա Խոդչենկովան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---