Սանկտ Պետերբուրգից Երևան թռչող ինքնաթիռում ուղևոր է մահացել

Սանկտ Պետերբուրգից Երևան թռչող ինքնաթիռում ուղևոր է մահացել

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգից Երևան թռչող ինքնաթիռում ուղևոր է մահացել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

Նրա փոխանցմամբ, 1979 թվականին ծնված ուղևորը մահացել է սրտի կանգի հետևանքով. նա հիվանդություն է ունեցել:

«Օդանավի անձնակազմը բուժօգնություն է ցույց տվել ուղևորին: Ուղևորների թվում նաև բժիշկ է եղել, ով նույնպես փորձել է փրկել ուղևորի կյանքը, սակայն չի հաջողվել», - նշեց Սաթենիկ Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---