IQOS-ն արդեն կարելի է գունավորել. Ընտրիր քո գույնը

IQOS-ն արդեն կարելի է գունավորել. Ընտրիր քո գույնը

PanARMENIAN.Net - Կան իրեր, որոնք խորհրդանշում են իրենց ժամանակը: Դեռ 2 տարի առաջ անսովոր թվացող IQOS-ն այսօր դարձել է ոճային աքսեսուար բոլոր նրանց համար, ովքեր ծխում են, բայց հոգ տանում իրենց և շրջապատողների առողջության մասին:

IQOS-ը պաշտոնապես մուտք գործեց հայկական շուկա գարնան առաջին օրը: Դալմա Գարդեն Մոլի առաջին հարկի տաղավարում կարելի է փորձարկել նորարար սարքն ու ծանոթանալ դրա բոլոր գործառույթներին:

Ոճաբան Արմեն Գալյանը պատմում է՝ որ IQOS-ի օգտագործումն էլ ավելի հետաքրքիր և նորաձև դառնա, ապրանքանիշի դիզայներները ստեղծել են գունավոր կափարիչների հավաքածու: Գույները կարելի է համադրել հայկական շուկայում ներկայացված սև և սպիտակ տարբերակների հետ:

IQOS-ն իր կափարիչների գունային գամմայով նա խորհուրդ է տալիս համադրել օրվա գույների ու ոճի հետ: Բորդո, փիրուզագույն, մետալիկ, անանուխագույն, նարնջագույն. Ընդհանուր առմամբ, 12 գույնի կափարիչ է ներկայացված:

Եվս մեկ IQOS աքսեսուար, որի մասին ոճաբանը հիշտակում է, IQOS պատյանն է, որը ներկայացված է գունային 4 տարբերակով՝ կարմիր, սև, կապույտ և վարդագույն: Ասում է՝ պատյանները կգնահատեն հատկապես նրանք, ովքեր սիրում են հարմարավետությունն ու արժևորում սեփական ոճը:

Այսպիսին են գունավոր պատյանները.

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---