Գորիսի դպրոցի մոտակայքում արկ է հայտնաբերվել

Գորիսի դպրոցի մոտակայքում արկ  է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին, ժամը 11:10-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Խորենացու փողոցում` թիվ 2 միջնակարգ դպրոցի մոտակայքում, հայտնաբերվել է արկ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հայտնաբերվել է ԲՄ-21 տեսակի 121 մմ տրամաչափի հրետանու արկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Առաջին բանակային կորպուսի ինժեներական ծառայության աշխատակիցները դուրս են բերել արկը և տեղափոխել անվտանգ տարածք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---