Արարատյան բակալավրիատն ավարտածները կկարողանան ուղիղ ընդունվել Լոնդոնի թագավորական քոլեջ

Արարատյան բակալավրիատն ավարտածները կկարողանան ուղիղ ընդունվել Լոնդոնի թագավորական քոլեջ

PanARMENIAN.Net - Լոնդոնի թագավորական քոլեջը (King’s College London), որն աշխարհի 25 լավագույն բուհերից մեկն է, փաստել է Արարատյան բակալավրիատի կրթության բարձր որակը։ Արարատյան բակալավրիատն ավելացվել է քոլեջի կողմից ընդունելի այն որակավորումների ցանկում, որոնք ապահովում են ուղիղ ընդունելություն բուհ՝ բակալավրի աստիճանի համար։

Լոնդոնի թագավորական քոլեջը հիմնվել է 1829 թվականին։ Ըստ QS World University Rankings-ի 2016-2018 թթ․ տվյալների՝ Լոնդոնի թագավորական քոլեջն աշխարհի լավագույն 25 համալսարանների շարքում է։ Այսօր համալսարանում սովորում է ավելի քան 29 600 ուսանող՝ 150 երկրից։

Այպիսով՝ Հայաստանն Արարատյան բակալավրիատի շնորհիվ միանում է Ֆինլանդիային, Սինգապուրին, Գերմանիային, Էստոնիային և այլ երկրների, որոնց հանրակրթական ծրագրերն ու քննական արդյունքները ևս ապահովում են ուղիղ ընդունելություն Լոնդոնի թագավորական քոլեջ, հայտնում է «Այբ» կրթական հիմնադրամի։

Արարատյան բակալավրիատը հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագիր է, որը կոչված է որակյալ կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլորաշակերտներին։ ԱԲ ծրագրով առաջին դպրոցները (ՀՀ մարզերի և Արցախի) իրենց գործունեությունը կսկսեն 2018 թ․ սեպտեմբերի 1-ից։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ ծրագրի միջազգային գործընկերներ Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի (Cambridge Assessment International Education, Cambridge University) և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL Institute of Education) հետ համագործակցությամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---