Պաղպաղակի արտադրամասում 100 կգ ժամկետանց սփրեդ է հայտնաբերվել

Պաղպաղակի արտադրամասում 100 կգ ժամկետանց սփրեդ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» ընկերության պահեստում հայտնաբերվել է «Տուլչինսկի Էքստրա» մակնշմամբ 100 կգ ժամկետանց բուսայուղային սփրեդ: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Սփրեդի ժամկետանց ամբողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է: Այն արտադրողը Հայաստանում«Տուլչինկա ՌՈւ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ «Արման Ընդ Պարտնյոր» ՍՊԸ-ն է:

Միաժամանակ, պատրաստի արտադրանքից՝ «Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակներից, կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Պահեստում առկա ընկերության ողջ արտադրանքի՝ 17.03.2018 թ. արտադրության «Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակների, իրացումը կասեցվել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---