ՊՆ-ն հրապարակել է ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը

ՊՆ-ն հրապարակել է ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմել է զինվորական ծառայության համար զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը: Նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծով հստակեցվում են քաղաքացիների առողջական վիճակը բնորոշող հիվանդությունները, դրանց արդյունքում քաղաքացիների տարկետումների կամ ազատումների ձևակերպումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին, սահմանվում են առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները:

Զինվորական ծառայության, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատություններ դիմելու համար ոչ պիտանի են ծանր կամ չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, խիստ արտահայտված հոգեկան խանգարումներ, աֆեկտիվ փսիխոզ, սուր և անցողիկ փսիխոտիկ խանգարումներ և այլ հիվանդություններ ունեցող քաղաքացիները:

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---