Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Բաքվում «կեղծված ընտրությունների դեմ»![]() 9 ապրիլի 2018 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագհի ընտրությունները բոյկոտող ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Բաքվում ընտրություններից հետո, ապրիլի 14-ին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին: Նախագահական ընտրություններն Ադրբեջանում կկայանան ապրիլի 11-ին: Ավելի վաղ մի շարք ընդդիմադիր կուսակացություններ, մասնավորապես «Ազգային խորհուրդը», «Ժողովրդական ճակատի կուսակցությունը» և «Մուսավաթը» հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Համաժողովրդական հանրահավաքը կեղծված ընտրությունների դեմ կանցնի ապրիլի 14-ին»,-գրել է Քերիմլին իր ֆեյսբուքյան էջում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն 2018-ի ապրիլի 11-ին, թեև նախապես որոշված էր, որ դրանք կանցնեն հոկտեմբերին:Ըստ 2016-ի սահմանադրական փոփոխությունների, Ադրբեջանի նախագահն ընտրվելու է յոթ տարի ժամկետով: Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին ավելի վաղ հայտարրել էր, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին որոշումը իշխանությունը պահպանելու փորձ է: ![]() ![]() Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |