Իսրայելը չի մեկնաբանում ավիահարվածը սիրիական ավիաբազային![]() 9 ապրիլի 2018 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի պետական ԶԼՄ-ներն ապրիլի լույս 9-ի գիշերը հայտնել են, որ ռազմական օդանավակայանը ենթարկվել է հրթիռային գնդակոծության: Սիրիացի զինվորականներին հաջողվել է 8 հրթիռ խոցել, այնուամենայնիվ նրանք կորուստներ չեն կրել: Իսրայելը հրաժարվել է մեկնաբանել հաղորդագրությունները Հոմս գավառում հրթիռակոծությանն իր մեղսակցության մասին: Լիբանանում տեղակայված արաբական Al Mayadeen հեռուստաալիքը ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն եղել է երկնքում Սիրիայի և Լիբանանի սահմանի շրջանում, երբ ավիահարված է հասցվել օդանավակայանին: Ըստ Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական խորհրդի, ավիագրոհի հետևանքով 14 մարդ է զոհվել, այդ թվում զինվորականներ Իրանից, գրում է Deutsche Welle-ն: Դամասկոսի սկզբնական հաղորդագրություններում կասկածներ էին հայտնվում, որ ավիահարվածն ԱՄՆ-ն է իրականացրել որպես վրեժ Դումայում քիմիական գրոհի համար, սակայն հետագայում այդ մեղադրանքները չկրկնվեցին, իսկ Վաշինգտնոը հերքել իր մասնակցությունը: ![]() ![]() Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |