452,7 մլն դրամ՝ աղետի գոտու 44 ընտանիքի բնակարանի խնդրի լուծմանը

452,7 մլն դրամ՝ աղետի գոտու 44 ընտանիքի բնակարանի խնդրի լուծմանը

PanARMENIAN.Net - Պետական բյուջեից 452,7 մլն դրամ կտրամադրվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Ծրագրի շահառու է ճանաչվել Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կիսակառույց բնակելի տներ ունեցող 44 ընտանիք:

Ուղղակի ֆինանսական աջակցությունը կտրամադրվի շահառուներին կառուցապատողի հետ պայմանագրի կնքման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում: Միջոցները կուղղվեն շահառուների կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքների կատարմանը:

 Ուշագրավ
Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին
Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ
---