ՌԴ-ն կստուգի ՀՀ-ից թուրքական լոլիկի վերաարտահանման վերաբերյալ կասկածները

ՌԴ-ն կստուգի ՀՀ-ից թուրքական լոլիկի վերաարտահանման վերաբերյալ կասկածները

PanARMENIAN.Net - ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» կասկածում է, որ Հայաստանը վերաարտահանում է թուրքական լոլիկն ու ապրիլի 11-ից ստուգումներ կիրականացնի հայկական ձեռնարկություններում: Գերատեսչության մամուլի ծառայությունը նշում է, որ Հայաստանում «բարենպաստ իրավիճակ է ստեղծվել թուրքական լոլիկը հանրապետության տարածքում արտադրվածի անվան տակ արտահանելու համար»:

Հարցը ապրիլի 6-ին քննարկվել է «Ռոսսելխոզնադզորի» բանակցություններում ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության փոխղեկավար Եղիշե Մարգարյանի հետ:

«Հայաստանից ռուսական շուկա լոլիկ է արտահանում հիմնակնաում 2 ընկերություն «Սպայկա» ՍՊԸ-ն և «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն, որոնք ունեն ինչպես սեփական արտադրությունը, այնպես էլ լոլիկ են մթերում այլ արտադրողներից: Վերջին 6 օրում վերոնշյալ կազմակերպությունները ՌԴ են ներկրել գրեթե 2000 տոննա լոլիկ: Արտադրության ծավալների աճն ու դեպի ՌԴ առաքումների ինտենսիվությունը վկայում են թուրքական լոլիկի հնարավոր վերաարտահանման մասին»,-հայտարարել է ռուսական գերատեսչությունը, գրում է «Կոմերսանտը»:

Իրավիճակը պարզաբանելու նպատակով «Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմից տեղեկություններ է պահանջել երկրում լոլիկ արտդրողների մասին, ինչպես նաև 2018-ին աճեցման ծավալների և արտադրման վայրերի մասին: Եղիշե Մարգարյանը խոստացել է անհրաժեշտ տվյալները ներկայացնել ապրիլի 10-ին:

Նմանատիպ մեղադրանքներով « Ռոսսելխոզնադզորը» հանդես էր եկել նաև 2016-ին:

Ըստ «Սպայկա» ընկերության տվյալների, 2016-2017թթ. ջերմոցային լոլիկի արտահանումը Հայաստանից հասել է տարեկան 30.000 տոննայի:

2017-ի նոյեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է մրցակցել ռուսական շուկայում այժմ իշխող լոլիկի մատակարարների հետ և նույնիսկ «նեղել» նրանց: 2018-ի մարտին Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 32 մլն դոլարի վարկային համաձայնագիր է ստորագրել «Սպայկա» ընկերության հետ: Վարկի նպատակն է օժանդակել ընկերությանը ջերմոցային գործառնությունների ընդլայնման և արտահանման ծավալների ընդլայնման գործում: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում 30 հեկտար զբաղեցնող, կլիմայական պայմանների վերահսկմամբ ջերմոցներում լոլիկի և բուլղարական պղպեղի տարեկան արտադրությունը կհասնի 10 միլիոն կգ և 2 միլիոն կգ համապատասխանաբար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---