BBC. ՀՀ-ն ու Ադրբեջանը սելեկտիվ աբորտների քանակով առաջատարների թվում են

BBC. ՀՀ-ն ու Ադրբեջանը սելեկտիվ աբորտների քանակով առաջատարների թվում են

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը սելեկտիվ աբորտների քանակով առաջատարների թվում են: 100 աղջկան 104-106 տղա նորմալ համարվող հարաբերակցությանը հակառակ, ըստ ՄԱԿ 2017-ի տվյալների, Հայաստանում ծնվում է 110, Ադրբեջանում՝ 114 տղա: Այդ ցուցանիշն ավելի վատթար վիճակում է միայն Չինաստանում, գրում է BBC-ին:

Ինչպես զեկույցի հեղինակները, այնպես էլ կանայք դրա հիմնական պատճառը համարում են գենդերային անհավասարությունն ավանդապաշտ հասարակությունում: Ըստ հետազոտության, որն անցկացրել է ՄԱԿ բնակչության հիմնադրամը, ծնողները նախապատվությունը տալիս են տղաներին, քանի որ տղամարդն է (ըստ 3 առավել հաճախ հանդիպող պատասխանների) տոհմի և ունեցվածքի ժառանգն ու պաշտպանը:

Աղջկա ծնվելը ծնողներն ընկալում են որպես ավելորդ բեռ և հաճախ կրթություն չեն տալիս, որպեսզի նրանք աշխատանք գտնեն, անկախ դառնան և օգնեն իրենց ծերության ժամանակ, նշում է պարբերականը՝ Հայաստանից և Ադրբեջանից տարբեր կանանց պատմություններ որպես օրինակ ներկայացնելով, որոնք ստիպված դիմել են հղիության արհեստական ընդհատման՝ իմանալով, որ աղջիկ են ունենալու:

Նշվում է, որ վերջին տարիներին երկու երկրների իշխանությունները փորձում են շտկել իրավիճակը: 2016-ին Հայաստանում փոփոխություններ կատարվեցին օրենսդրության մեջ, որոնց համաձայն հղիության արհեստական ընդհատում կարելի է անել միայն մինչև 12 շաբաթական ժամկետը՝ գրավոր դիմում ներկայացնելով: 12-22 շաբաթական հղիության դեպքում աբորտ կարելի է անել միայն ըստ սոցիալական կամ բժշկական ցուցումների: Ըստ մասնագետների, եթե չլինեին այդ փոփոխությունները, ապա մինչև 2050թ. ՀՀ-ում կարվեր մոտ 100 000 սելեկտիվ աբորտ:

Ադրբեջանում չկա սելեկտիվ աբորտներն արգելող օրենք, թեև օրինագիծը քննարկվել է միլի մեջլիսում 20011-ից ի վեր մի քանի անգամ: Այն մեկ անգամ ևս կքննարկվի գարնանային նստաշրջանում: Ադրբեջանում ՄԱԿ հիմնադրամի գլխավոր խորհրդատու Ֆարիդ Բաբաևը զգուշացնում է, որ եթե իրավիճակը չշտկվի, գենդերային անհավասարությունը կարող է իսկական ժողովրդագրական աղետի պատճառ դառնալ:

Ինչպես նշում են ՄԱԿ-ում, սելեկտիվ աբորտների քանակն աճում է արդեն երեխաներ ունեցող կանանց շրջանում: Այդ խնդիրը հարկավոր է լուծել բացատրական աշխատանքի միջոցով, կարծում են ՄԱԿ-ում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---