«Գահերի խաղի» ճակատամարտի նկարահանման համար 55 գիշեր է պահանջվել

«Գահերի խաղի» ճակատամարտի նկարահանման համար 55 գիշեր է պահանջվել

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի հեղինակներին 55 գիշեր է պահանջվել մեկ ճակատամարտի նկարահանման համար: Այդ մասին Instagram-ում գրել է սերիալի 8-րդ խաղաշրջանի ռեժիսորներից մեկի օգնական Ջոնաթան Քուինլանը:

Նա հրապարակել է շնորհակալական նամակի պատկերը, որ պրոդյուսերները գրել են հսկայական մարտական դրվագի 55 գիշեր տևած նկարահանումների բոլոր մասնակիցներին: Սակայն, ավելի ուշ գրառումը հեռացվել է, հայտնում է GQ-ն:

«Դրանով ամեն ինչ ասված է: 55 գիշեր շարունակ: 11 Շաբաթ: 3 լոկացիա: Ոչ մի այլ տեղ նման բան չեք տեսնի»,-գրել էր Քուինլանը:

Նախկինում ամենատևականը նկարահանումների առումով սերիալի 6-րդ եթերաշրջանի «Ապօրինի զավակների մարտը» դրվագն էր և 7-րդ եթերաշրջանի «ռազմական ավարը»: Այդ դրվագների նկարահանումների համար մեկ ամսից մի փոքր ավելի էր պահանջվել:

«Գահերի խաղի» վերջին 8-րդ եթերշարջանը կցուցադրվի 2019-ին, այն բաղկացած կլինի ընդամենը 6 սերիայից:

«Գահերի խաղը» սերիալը HBO ալիքը ցուցադրում է 2011-ից: Կինոպատումի գրական հիմքը Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---