ՌԴ-ում ֆիլմ են նկարահանում Մեծ Հայրենականի հերոս Արշալույս Խանժիյանի մասին![]() 9 ապրիլի 2018 - 15:37 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Գորյաչի Կլյուչ քաղաքում սկսվել են Մեծ Հայրենական պատերազմի հերոս Արշալույս Խանժիյանի մասին փաստախաղարկային ֆիլմի նկարահանումները: Պատերազմի տարիներին Արշալույսը խնամել է վիրավորներին, իսկ պատերազմից հետո մինչև կյանքի վերջը խնամել է զոհված զինվորների շիրիմները: Արշալույսի դերը միանգամից 3 դերասանուհի կկատարի; Աննա Բոյաջյանը կմարմնավորի նրան մանկության տարիներին, Ռեգինա Կուրմանովան՝ պատերազմի տարիներին, իսկ Մանուշակ Չուբարյանը՝ ծերության օրոք, գրում է kubantv.ru-ն: «Մենք ուզում ենք, որ Արշալույսի մասին միլիոնավոր ռուսաստանցիներ իմանան: Մենք պետք է և նույնիսկ պարտավոր ենք կյանքի կոչել այդ նախագիծը: Մենք պարտք ենք այն զինվորներին, որոնք կյանքի ու մահու կռիվ էին տալիս Կովկասի լեռներում 1942-ին: Մենք պարտավոր ենք հարգանքի տուրք մատուցել այդ փխրուն կնոջը, որը լեգենդ էր դարձել արդեն կյանքի օրոք»,-ասել է ֆիլմի ռեժիսոր Էռնեստ Հարությունովը: Ֆիլմը նախատեսվում է ավարտել մինչև մայիսի 9-ը: Կինոժապավենը կկոչվի «Արշալույս» և կցուցադրվի ՌԴ-ում և Հայաստանում: Ֆիլմի տևողությունը մոտ 40 րոպե է: ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ Արշալույս Խանժիյանը 1997-ին ճանաչվել է «Տարվա կին», իսկ մի քանի ամիս անց հեռացել կյանքից: Նրա տանն այժմ թանգարան է գործում: ![]() ![]() Միլլերն ասել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում «Ոչ, ես տեղյակ չեմ»,- ասել է Իշխանյանը
Օսմանին հայտնել է, որ այդ թեմային կանդրադառնա Բայրամովի և Միրզոյանի հետ հանդիպման շրջանակում Նա նշել է, որ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |