Զիդան. «Ռեալի» նպատակը նույնն է՝ 2-րդ տեղն Իսպանիայի առաջնությունում

Զիդան. «Ռեալի» նպատակը նույնն է՝ 2-րդ տեղն Իսպանիայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլի ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է մինչև խաղաշրջանի ավարտն իր թիմի նպատակների մասին:

Նա հայտարարել է, որ Լա Լիգայում թիմը փորձելու է զբաղեցնել 2-րդ տեղը: «Ատլետիկոյի» հետ խաղում շատ պահեր ունեցանք և շատ բան արեցինք հաղթանակի համար: Մեր նպատակը նախկինն է՝ կրճատել տարբերությունն ու գրավել 2-րդ տեղը»,-ասել է Զիդանը:

«Ասում են, որ մենք արդեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ենք, բայց չի կարելի այդպես մտածել: «Յուվենտուսի» հետ շատ բարդ է լինելու: Մենք պետք է կենտրոնանանք և բոլոր ուժերը ներդնենք առաջ շարժվելու համար»,-ասել է Զիդանը, հայտնում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով:

Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» 4-րդ հորիզոնականում է և հետ է առաջատար «Բարսելոնայից» 15 միավորով , իսկ երկրորդ տեղից՝ 4 միավորով:

2017/18 Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ռեալը» 3:0 հաշվով ջախջախել է «Յուվենտուսին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---