Մի շարք օբյեկտներում հակահրդեհային անվտանգության թերացունմներ են գտել![]() 9 ապրիլի 2018 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հանրային սննդի օբյեկտներում, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպություններում իրականցված ստուգումների արդյունքում թերություններ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները միայն Երևանում իրականացրել են 20-ից ավելի նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություն և ստուգում. օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Ստուգայցի օբյեկտների ցանկում են «Տաշիր» առևտրի կենտրոնը, «Մոսկվա» կինոթատրոնը, «Նեպտուն» մանկական կենտրոնը, «Ջոս» ռեստորանային համալիրը, «Պանդոկ Երևանը» և այլն: Հայտնաբերվել են մի շարք թերություններ, որոնցից ամենատարածվածը տարահանման ելքերի, հակահրդեհային ինքնաշխատ համակարգի, ծխահեռացման ինքնաշխատ համակարգի բացակայությունն է: Կան խնդիրներ կապված կրակմարիչների, էլեկտրական տնտեսության, հրշեջ ծորակների հետ: Ստուգումներ են իրականացվում նաև մարզերում, որտեղ տնտեսվարողներին արդեն հանձնվել է մոտ 30 կարգադրագիր: ![]() ![]() Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին 2024–ի հուլիսից չորս խումբ կընդգրկվի Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ Նա հայտարարել է, որ նման միտում սպասում էին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |