ՄՅՈւ-ն Նեյմարի համար ՊՍԺ-ին առաջարկում է Պոգբային, Մարսիալին և գումար

ՄՅՈւ-ն Նեյմարի համար ՊՍԺ-ին առաջարկում է Պոգբային, Մարսիալին և գումար

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ՊՍԺ-ին 2 ֆուտբոլիստի և գումար առաջարկել հարձակվող Նեյմարի համար:

Փոխանակման մասնակիցներ կդառնան ֆրանսիացիներ Փոլ Պոգբան և Անտոնի Մարսիալը: Անգլիացիները նաև ֆրանսիական ակումբին 50 մլն ֆունտ(57 մլն եվրո) կփոխանցեն, գրում է Lenta.ru-ն Daily Star-ի վրա հղումով:

Ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ Նեյմարը դիտարկում է ՄՅՈւ կամ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու տարբերակը, եթե ձախողվի նրա տրանսֆերը Մադրիդի «Ռեալ»:

ՊՍԺ-ից Նեյմարի հեռանալու առանցքային հարցը գինն է: Ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստին գնել է «Բարսելոնայից» 222 մլն եվրոյով, իսկ վաճառքից ցանկանում է ստանալ 400 մլն եվրո: Բրազիլացու պայմանագրում հրաժարագին ամրագրված չէ:ՊՍԺ կազմում Նեյմարը 29 գոլի հեղինակ է դարձել 30 պաշտոնական խաղում: Այժմ Նեյմարը Բրազիլիայում է՝ նա վերականգնվում է վնասվածքից հետո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---