Grenke Chess Classic-ի վերջին տուրից հետո Արոնյանը 3-5 տեղերն է կիսում

Grenke Chess Classic-ի վերջին տուրից հետո Արոնյանը 3-5 տեղերն է կիսում

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Grenke Chess Classic գերմրցաշարի եզրափակիչ տուրում ոչ ոքի է խաղացել գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ:

Մրցաշարին մասնակցում են. Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), Լևոն Արոնյանը (Հայաստան, 2794), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա, 2789), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Վիշի Անանդը (Հնդկաստան, 2776), Նիկիտա Վիտյուգովը (ՌԴ, 2735), Արկադի Նայդիչը (Ադրբեջան, 2701), Հոու Իֆանը (Չինաստան, 2654), Գեորգ Մայերը (Գերմանիա, 2648), Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա, 2631):

9 տուրի արդյունքներով Արոնյանը 5 միավորով կիսում է 3-5-րդ տեղերը Վաշիե-Լագրավի և Վիտյուգովի հետ:

9-րդ տուրի արդյունքները. Վիտյուգով-Կարուանա՝ 0:1, Անանդ-Կարլսեն, Արոնյան-Բլյուբաում, Վաշիե-Լագրավ-Մայեր, Հոու Իֆան-Նայդիչ՝ ոչ ոքի:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Կարուանան 6,5 միավորով, երկրորդ տեղում Կարլսենն է 5,5 միավորով, 3-5-րդ տեղերը կիսում են Վիտյուգովը, Վաշիե-Լագրավն ու Արոնյանը 5-ական միավորով, 6-րդ հորիզոնականում Բլյուբաումն է 4,5 միավորով, 7-9-րդ տեղերում են Նայդիչը, Հոու Իֆանը, Անանդը 3,5-ական միավորով, իսկ աղյուսակը եզրափակում է Մայերը 3 միավորով:

Grenke Chess Classic գերմրցաշարն անցնում էր մարտի 31-ից ապրիլի 9-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---