Sunmag-ը՝ Երևանի մասին. «Արարատը պատրաստ է ձեզ իր գիրկն ընդունել»

Sunmag-ը՝ Երևանի մասին. «Արարատը պատրաստ է ձեզ իր գիրկն ընդունել»

PanARMENIAN.Net - Sunmag ռուսական հանդեսը խորհուրդ է տալիս հայրենակիցներին օգտվել մայիսյան տոներից և հանգիստն անցկացնել այնտեղ, որտեղ գարնան կեսին եղանակը տաք է, ուտելիքը համեղ, իսկ գները մատչելի: Որպես ճամփորդության ուղղություն պորտուգալական Ալգարվեի, իսրայելյան Թել Ավիվի, մոլդովական Քիշնևի, ավստրիական Ինսբրուկի և Մարոկկոյի Մարաքեշի հետ մեկտեղ նշված է նաև Երևանը:

Հոդվածի հեղինակ Իրինա Շչապովան որպես հավելյալ առավելություն ռուս զբոսաշրջիկների համար նշում է այն հանգամանքը, որ Հայաստան կարելի է մեկնել նույնիսկ ներքին ռուսական անձնագրով: «Եթե արտասահմանյան անձնագիր ինչ-ինչ պատճառներով չունեք, միևնույն է՝ Արարատը պատրաստ է ընդունել ձեզ իր գիրկը», ասվում է Sunmag-ում հրապարակված հոդվածում:

«Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, այն հիմնվել է դեռևս մեր թվարկությունից առաջ, ուստի պատմամշակութային վայրերի պակաս չի լինի՝ հին եկեղեցիներ ու վանքեր կան ինչպես քաղաքի կենտրոնում, այնպես էլ արվարձաններում՝ զմրուխտե բլուրների ֆոնին»,-գրում է հեղինակը:

Նա խորհուրդ է տալիս նախապես ծրագրել, թե բնության գրկում լինելու համար որ ուղղությունն է նախընտրելի՝ Սևանա լիճը, Տաթևի վանքը թե Արարատի ստորոտը, որտեղ նույնիսկ կարելի է օդապարիկ նստել:

«Հակառակ դեպքում երևանյան խորովածներն ու կոնյակը կգրավեն ձեր ամբողջ ուշադրությունը»,-ասվում է հոդվածում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---