ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմամբ կսկսվի վիզաների ազատականացման գործընթացը10 ապրիլի 2018 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի վավերացմամբ սկսվելու է վիզաների ազատականացման մեկնարկը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ: Նա տեղեկացրել է, որ վիզաների ազատականացումը երկու երկրների կողմից ստանձնված հանձնառություն է և առաջիկայում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը, հայտնում է Aysor.am-ը։ «Դա իրենից ներկայացնում է բարեփոխումներ պարունակող մի գործընթաց։ Հայկական կողմը, սակայն չի սպասել այդ գործողությունների ծրագրի տրամադրմանը, և ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել մի շարք օրենսդրական փոփոխությունների իրականացմանը, որոնք մաս են կազմելու ազատականացման գործընթացին։ Հույս ունենք, որ մեր սկսած գործողությունները ըստ արժանվույն կգնահատվեն ԵՄ-ի կողմից», - հավելել է Կարեն Նազարյանը։ 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում, ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը: Համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին: Նախաստորգրված համաձայնագրի տեսքտը ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին, որը հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ է կդրվի: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |