ՊԵԿ կայքում արդեն հնարավոր է ավտոմատ հաշվել մեքենայի մաքսային արժեքը10 ապրիլի 2018 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ապրիլի 10-ից գործում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը: Այսուհետ ավտոմեքենա ներկրել պատրաստվող ցանկացած քաղաքացի կարող է նախապես իմանալ, թե ինչ վճարումներ է պետք կատարել: ՊԵԿ-ը թափանցիկ գործունեության շրջանակում ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման գործընթացը դարձնում է առավել հրապարակային, վստահելի և կանխատեսելի՝ առաջնորդվելով գործընթացինկատմամբ հանրության հետաքրքրությանն ընդառաջ գնալու պահանջով: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետների ծրագրավորած հաշվիչը հասանելի է այստեղ: Կայքի այցելուին անհրաժեշտ է միայն մուտքագրել ավտոմեքենայի մակնիշը, տարեթիվը, շարժիչի հզորությունը և պահանջվող մյուս տվյալները. ավտոմատ համակարգը կհաշվարկի ամբողջական գումարը՝ ցույց տալով, թե ինչքան են կազմում տվյալ մեքենայի մաքսատուրքը, բնապահպանական վճարը և ԱԱՀ-ն: Հաշվարկման պարզեցված այս համակարգը ներկրողներին թույլ կտա ժամանակ խնայել և պլանավորել ծախսերը, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |