Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 9 կամուրջ և 3 թունել է հիմնանորոգվում10 ապրիլի 2018 - 16:43 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի օգոստոսին մեկնարկած Վանաձոր-Ալավերդի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում վերականգնվում ու հիմնանորոգվում է 9 կամուրջ և 3 թունել։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայութունը: Մոտ 39 կմ-անոց ճանապարհի վերակառուցման աշխատանքները բաժանված են 3 հատվածների, որոնցում ներգրավված մասնագետների ու բանվորների մեծ մասը տեղի բնակիչներ են։ Մինչև այժմ կատարվել են մոտ 550.000 խմ հողային աշխատանքներ, կառուցվել են 5621 գծմ ընդհանուր երկարությամբ հենապատեր և վերականգնվել 10.000 գծմ-ից ավելի ընդհանուր երկարությամբ ջրահեռացման համակարգը։ Կատարվել են նաև մոտ 15 կմ երկարությամբ ճանապարհահատվածների ներքին շերտի և 6,6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերին շերտի ասֆալտապատման աշխատանքներ: Վանաձոր-Ալավերդի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Հայաքվեն» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |