Վարդան Մինասյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ10 ապրիլի 2018 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկել է քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը: Գործկոմի անդամները միաձայն կողմ են արտահայտվել ներկայացաված թեկնածության վերաբերյալ և Վարդան Մինասյանը հաստատվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Միևնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է հաստատվել Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվել են նաև այլ ընթացիկ հարցեր: Վարդան Մինասյանը մարզչական կարիերան սկսել է«Փյունիկում»որպես մարզիչի օգնական, եղել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչներ Յան Պորտերֆիլդի, Յան Պոուլսենի օգնականը։ 2009 թվականի մարտին, երբ Պուլսենը հեռացավ Հայաստանի հավաքականից, Վարդան Մինասյանը նշանակվեց Հայաստանի հավաքականի մարզիչ։ Նրա օրոք հավաքականն իր լավագույն արդյունքն է գրանցել: 2014-ից գլխավորում էր ղազախական Տոբոլը, հեռացել է ապրիլի 16-ին Ղազախստանի առաջնության 7-րդ տուրում «Ակտոբե»-ից կրած պարտությունից հետո:2017-ի փետրվարին Մինասյանը հաստատվել էր ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնում: Մինասյանն իրականացնում էր Հայաստանի Մ-14-ից Մ-19 հավաքականների հետ կապված աշխատանքների համակարգումը, ինչպես նաև մարզչական կրթության համակարգումը և տեխնիկական բովանդակության պատշաճ ապահովումը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |