France Football. ՖԻՖԱ-ն կարող է չեղարկել ֆուտբոլիստների վարձակալության համակարգը10 ապրիլի 2018 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն 2018-ի հոկտեմբերին կքննարկի ֆուտբոլիստների վարձակալության համակարգում նախատեսվող հնարավոր փոփոխությունները: Ֆուտբոլիստների վարձակալության գաղափարը ենթադրում էր, որ դա թույլ կտա երիտասարդ ֆուտբոլիստներին զարգանալ ավելի ցածր մակարդակի ակումբներում, սակայն այժմ թիմերն օգտագործում են համակարգն իրենց շահերից ելնելով: Նրանք հաճախ պատանի ֆուտբոլիստների են ձեռք բերում, հետո նրանց վարձակալության են տալիս, իսկ հետո վերավաճառում են,՝ նույնիսկ շանս չտալով խաղալ առաջին թիմում: ՖԻՖԱ-ն դիտարկում է վարձակալությունն ընդհանրապես չեղարկելու տարբերակը, գրում է Eurosport-ը France Football-ի վրա հղումով: 2017/18 խաղաշրջանում «Յուվենտուսը» 41 ֆուտբոլիստ է վարձակալությամբ հանձնել, «Ուդինեզեն»՝ 27, «Չելսին»՝ 22, իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ 18: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |