Երևանի արձանները կլվացվեն, QR կոդ-ցուցանակներն էլ՝ կթարմացվեն10 ապրիլի 2018 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան՝ ապրիլի 18-ին ընդառաջ, Երևանում կիրականացվեն արձանների լվացման և QR կոդ-ցուցանակների թարմացման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի, կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման վարչություններին, տուրիզմի բաժնին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է կազմակերպել և իրականացնել մայրաքաղաքի հուշարձանների լվացման աշխատանքները: Արտաքին ձևավորման վարչությանն ու «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ին էլ հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքում տեղակայված արձանների QR կոդ-ցուցանակները, ապահովելով դրանց պատշաճ տեսքը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել նման ցուցանակներ չունեցող արձանները ևս QR կոդ-ցուցանակներով ապահովելու համար: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից |