Քիմզենք, ԱՄՆ-ՌԴ աճող լարվածություն և պատերազմի սպառնալիք. Սիրիայի գլխին սև ամպեր են կուտակվում

Քիմզենք, ԱՄՆ-ՌԴ աճող լարվածություն և պատերազմի սպառնալիք. Սիրիայի գլխին սև ամպեր են կուտակվում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանն արգելափակել է ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը, որով առաջարկվում էր անկախ հետաքննություն սկսել Արևելյան Ղուտայի՝ Ասադի վարչակարգի դեմ պայքարող ապստամբների վերահսկողության տակ գտնվող Դումա քաղաքում քիմիական զենքի հավանական կիրառման վերաբերյալ: Այս մասին հայտնում է CNN-ը:

Ապրիլի 7-ին Սիրիայում աշխատող բժիշկներն ու փրկարարները հաղորդել էին, որ Դումայում, հնարավոր քիմիական հարձակման զոհ է դարձել նվազագույնը 60 մարդ: BBC-ի փոխանցմամբ էլ, մոտ 500 մարդ տեղափոխվել է հիվանդանոց քիմիական ծանր թունավորման ախտանիշներով:

Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է: Իսկ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարին, Sputnik-ի փոխանցմամբ, ասել է, որ կառավարական զորքերի զինապահեստներում քիմիական զենքի պաշարներ չկան: Դումայում քիմիական զենքի կիրառման տեղեկատվությունը հերքվել է նաև Ռուսաստանի կողմից: Երկրի ԱԳՆ-ն նշել է, որ այդ պնդումները «ահաբեկիչներին պաշտպանելու և դրսից Սիրիայում ուժային գործողություններն արդարացնելու պատրվակ են»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում մեղադրել է Դումայում քիմիական հարձակումը: The Washington Post-ի փոխանցմամբ, մեղադրանքները հասցեարգրված էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Սիրիայի շուրջ զարգացումների պատճառով Լատինական Ամերիկայի երկրներ իր այցը չեղարկած Թրամփը խոստացել է «ուժեղ» պատասխան տալ հարձակման հեղինակներին: Ըստ, ամերիկայն աղբյուրների, ԱՄՆ-ն կարող է լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել Սիրիայում:

Ամերիկյան i24News հեռուստաալիքի փոխանցմամբ, Պենտագոնից հայտնել են, որ պատրաստ են հարվածներ հասցնել Սիրիային և ամեն րոպե սպասում է Թրամփի հրամանին: Միջազգային աղբյուրները հայտնում են նաև ամերիկյան «Դոնալդ Քուք» ավիակիրներն այժմ Միջերկրական ծովում են:

Սիրիայում համատեղ ռազմական գործողությունների ԱՄՆ-ի նախաձեռնության միացել են նաև Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ պատրաստւվում են հարվածներ հասցնել Ասադի զորքերի քիմիական զենքի պահեստներին:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ՌԴ-ի ներկայացուցիչը կոչ է արել Արևմուտքին «հրաժարվել Սիրիայում իր ծրագրերից»: Նա նախազգուշացրել է Վաշինգթոնին, որ պատասխանատվություն կկրի իր յուրաքանրչուր «ռազմական արկածախնդրության համար»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---