Երևանը՝ մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների ԱՊՀ նախընտրելի ուղղությունների 5-յակում

Երևանը՝ մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների ԱՊՀ նախընտրելի ուղղությունների 5-յակում

PanARMENIAN.Net - Կացարանի ամրագրման ռուսաստանյան Tvil.ru ծառայությունը պարզել է, թե ԱՊՀ որ քաղաքներում են ռուսաստանցի զբոսաշրջիկներն առավել հաճախ բնակտարածք ամրագրում մայիսյան տոների համար:

Երևանը մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների ԱՊՀ նախընտրելի ուղղությունների 5-յակում է:

Ռուսաստանում երկար մայիսյան տոներ են սպասվում՝ 4 օրյա հանգիստ ապրիլի 29-ից մայիսի 2-ը և ևս 3 օր՝ մայիսի 5-ը, 6-ը և 9-ը:

Վարկանիշը կազմվել է ապրիլի 29-ից մինչև մայիսի 10-ը հյուրանոցների և բնակարանների հարցումների և ամրագրումների վերլուծության հիման վրա:

Երևանից բացի 5-յակում են ընդգրկվել նաև Մինսկը, Աստանան, Բաքուն և Բրեստը:

Ըստ ծառայության տվյալների, Երևանում զբոսաշրջիկները կացարան են ամրագրում միջինը 4 օրով և օրական ծախսում են մոտ 2.800 ռուբլի (մոտ 28.000 դրամ):

Sunmag ռուսական հանդեսը խորհուրդ է տալիս հայրենակիցներին օգտվել մայիսյան տոներից և հանգիստն անցկացնել այնտեղ, որտեղ գարնան կեսին եղանակը տաք է, ուտելիքը համեղ, իսկ գները մատչելի: Որպես ճամփորդության ուղղություն պորտուգալական Ալգարվեի, իսրայելյան Թել Ավիվի, մոլդովական Քիշնևի, ավստրիական Ինսբրուկի և Մարոկկոյի Մարաքեշի հետ մեկտեղ նշված է նաև Երևանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---