11 ապրիլի 2018 - 12:32 AMT
ԵԼՔ-ի պատգամավորներն ԱԺ-ում գունավոր ճայթռուկներ վառեցին՝ ի նշան ՀՀԿ-ի դեմ պայքարի

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրոզայանը ԱԺ նիստերի դահլիճում ելույթի համար մոտեցել է ամբիոնին և հայտարարել, որ եկել է պահը վերջ դնելու ՀՀԿ-ի իշխանությանը և կերտել «մեր երազանքների Հայաստանը»: Նա գունավոր ճայթռուկ է վառել:

Նրան է միացել նաև ԵԼՔ խմբակցության մեկ այլ պատգամավոր Լենա Նազարյանը և ևս վառել ճայթռուկը:

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր համախոհների հետ քայլարշավ է սկսել Գյումրիից Երևան՝ ընդդեմ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության և Հանրապետական կուսակցության: